Բաղադրամասեր

125 գ լեզվին՝ աղ ըստ ճաշակի,

100 գ ծովաբողկին՝ 20 գ քացախ,

աղ և շաքար

Պատրաստման եղանակը

Տավարի կամ ոչխարի լեզուն լավ լվանալ,դանակով քերել,նորից լվանալ,դնել կաթսան,վրան տաք ջուր լցնել,հասցնել եռման և եփել թույլ կրակի վրա միչև պատրաստ լինելը:

Եփած լեզուն 5-10 րոպե ընկղմել սառը ջրի մեջ և չթողնել որ բոլորովին պաղի, հեռացնել վրայի մաշկը,որից հետո աղ անել:

Պաղած լեզուն կտրատել և դասավորել սկուտեղում:

Պատրաստել քացախով ծովաբողկ հետևյալ կերպ. ծովաբողկի մաքրած արմատը մանրել քերիչով, վրան լցնել գինու քացախ, ավելացնել աղ, շաքար և խառնել: