Բաղադրամասեր

250 գ կարմրախայտին՝

60 գ ջուր,

աղ, մաղադանոս, քացախ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մաքրած և փորոտիքը հանած ձուկը լվանալ, աղ ցանել, դնել կաթսան, ավելացնել մի քիչ ջուր:Կաթսան ծածկել, և ձուկը շոգեխաշել մարմանդ կրակի վրա 15 - 18 րոպե:

Դրանից հետո կաթսան վերցնել կրակի վրայից, զգուշությամբ ձուկը փոխադրել սկուտեղը և զարդարել մաղադանոսով: Քացախը մատուցել առանձին: