Բաղադրամասեր

250 գ իշխանին՝

50 գ ջուր

աղը, թարխունը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մաքրած և փորոտիքը հանած ձուկը լավ լվանալ, աղ ցանել և դնել կաթսան, մի քիչ ջուր լցնել և մարմանդ կրակի վրա 15-18 րոպե խաշել:

Կաթսան վերցնել կրակի վրայից, զգուշությամբ ձուկը փոխադրել սկուտեղը, ծածկել խոնավ անձեռոցիկով և մինչև մատուցելը պահել սառը տեղ:

Մատուցելիս ձուկը զարդարել կանաչեղենի տերևներով: