Բաղադրամասեր
1.5 կգ տավարի տոտիկին՝
500 գ զինգ,
Պատրաստման եղանակը
Ոտքերը խանձել, մի քանի անգամ լվանալ, կտրել մեծ կտորներով և 1 օր թողնել ջրի մեջ՝ ջուրը փոխելով 2 - 3 ժամը մեկ:
Հետո նորից լվանալ, դնել էմալե ամանի մեջ և այնքան ջուր լցնել, որ 15 - 20 սմ ծածկի ոտքերը և դնել մարմանդ կրակի վրա:
Զինգը մաքրել, լվանալ և եփել այնքան, մինչև հոտը անհետանա: Հետո արգանակը թափել, զինգը լվանալ սառը և տաք ջրով և ավելացնել ոտքերի վրա:
Շարունակել եփել ավելի ցածր կրակի վրա առանց աղի՝ հեռացնելով քափը, մինչև միսը առանձնանա ոսկորներից: