Բաղադրամասեր

1 հատ ձու,

30 գ կարագ,

1 բաժակ կաթ,

1 բաժակ ալյուր,

300 գ պանիր

Պատրաստման եղանակը

Ձեռքի հարիչով ձուն հարել: Կաթը լցնել և նորից հարել: Ավելացնել ալյուր և ամբողջը հարել: Պանիրը քերել: Քերած պանիրը խմորի մեջ դնել: Թավան կարագով պատել, խմորը դնել և տապակել ցածր կրակի վրա, մինչև որ կարմրի: Հետո մյուս կողմի վրա շրջել և տապակել մինչև պատրաստ լինելը: