Բաղադրամասեր

Ալյուր – 550 գ

Կաթ – 400 գ

Կարագ – 60 գ

Ձու – 2 հատ

Պանիր սուլուգունի – 300 գ

Պանիր իմերեթական – 300 գ

Շաքարավազ – 10 գ

Խոշոր աղ – 10 գ

Չոր դրոժ – 5 գ

Պատրաստման եղանակը

Դրոժը լցնել մի փոքր գոլ կաթի մեջ, ավելացնել շաքարավազ, 1 ձու, մի փոքր ալյուր (պետք է լինի թթվասերի պնդության), խառնել ձեռքերով և թողնել 30 րոպե տաք տեղում, որպեսզի թթխմորը բարձրանա: Մնացած ալյուրն այդ ժամանակ մաղել, ավելացնել խոշոր աղ և 20 գ կարագ:

Հենց թթխմորը բարձրանա, ավելացնել այն կարագով խառնած ալյուրի մեջ, ավելացնել մնացած կաթը և պինդ խմոր հունցել: Ծածկել խմորը սննդային թաղանթով և դնել սառնարանը, իսկ 1 ժամ 30 րոպե հետո, երբ խմորը բարձրանա, հանել և բաժանել 70 գրամանոց մասերի:

Սեղանի վրա ալյուր ցանել և խմորները գրտնակել բոլոր ուղղություններով այնպես, որպեսզի ստացվեն բարակ քառակուսիներ: Խմորը ծալել և նորից գրտնակել և կրկրնել դա 3 անգամ: Եթե անհրաժեշ տէ, ալյուր ցանել, որպեսզի խմորը չկպչի ձեռքերին:

Պանիրը քերել խոշոր քերիչով, ավելացնել 20 գ կարագ և 1 ձու: Լավ խառնել: Ամեն քառակուսու վրա դնել 60 գ պանրային խճողակ և ծայրերն ամրացնել իրար ծրարի նման:

Խփել նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե: Մնացած կարագը հալեցնել և քսել խաչապուրու վրա: Թխվելուց հետո անմիջապես մատուցել. Պենովանին պետք է ուտել տաք վիճակում: