Բաղադրամասեր

խմորի համար `

ալյուր - 300 գր,

ձու - 2 հատ,

թթվասեր - 200 գր,

փխրեցուցիչ - 15 գր,

աղ - 0,5 թ/գդ,

Լցոնի համար ՝

սունկ շամպինիոն - 5 հատ,

խոզապուխտ - 100 գր,

պանիր - 50 գր,

լոլիկ - 1 հատ,

լոլիկի մածուկ (տոմատ)- 2 ճ/գդ,

տաքդեղ - 1 հատ,

սև ձիթապտուղ - 10 - 15 հատ,

սոխ - ըստ ճաշակի,

խմելի սունելի - ըստ ճաշակի,

աղ և սև պղպեղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք և թողնում, որ վերջինս մի քիչ հանգստանա: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թաց գդալի օգնությամբ շրջանաձև տարածում (ստացվում է 2 խմոր):

Այնուհետև տարածում ենք լոլիկի մածուկը:

Լցնում ենք կտրատած խոզապուխտն ու սունկը, ավելացնում ենք լոլիկները:

Այնուհետև շարում ենք տաքդեղը, ձիթապտուղները, սոխն ու համեմունքները:

Վերջում լցնում ենք քերած պանիրն ու պիցցան տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը և եփում 15 րոպե: