Բաղադրամասեր
կարագ - 250 գր,
եգիպտացորենի ալյուր - 500 գր,
շաքարավազ - 400 գր,
ջուր - 200 մլ,
նուշ կամ ընկույզ - 150 գր
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցնում ենք, ավելացնում ալյուրը, շաքարավազի կեսը և 10-15 րոպե տապակում ենք՝ փայտյա թիակով անընդհատ խառնելով:
Զուգահեռ եփում ենք մնացած շաքարավազով և ջրով օշարակը: Ալրային զանգվածը կրակից վերցնում ենք, ավելացնում նախօրոք տապակած և մանրացված նուշը: Լավ խառնում ենք և ավելացնում օշարակը: Զանգվածը կրկին դնում ենք կրակին և 5-7 րոպե եփում:
Հալվան հովացնում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և ձևավորում 5-6 սմ հաստությամբ ուղղանկյան կամ քառակուսու տեսքով: