Բաղադրամասեր

Կրեմի համար ՝

կարագ- 200 գրամ,

խտացրած կաթ- 1 տուփ,

վանիլ,

Խմորի համար ՝

ձու-6 հատ,

մածուն- 6 ճաշի գդալ,

կարագ-200 գրամ,

ալյուր-2,5 բաժակ,

շաքարավազ- 1,5 բաժակ,

սոդա- 1,5 թեյի գդալ,

քացախ-1,5 ճաշի գդալ,

Պատրաստման եղանակը

400 գրամ կարագը հանեք սառնարանից, թողեք փափկի սենյակային ջերմաստիճանում առնվազն 2-3 ժամ: Կարագը բաժանեք երկու մասի եւ յուրաքանչյուր 200 գրամանոց կտորը դրեք առանձին ամանի մեջ:

Խմորի համար նախատեսված կարագը հարեք շաքարավազի հետ, ավելացրեք ձուն, շարունակեք հարելը: Ավելացրեք մածունը՝ սոդայի եւ քացախի հետ, նորից հարեք, վերջում՝ ալյուրը:

Խմորը լցրեք ջեռոցի մեծ տապակի մեջ, որը կամ պետք է նախապես յուղոտել կամ վրան յուղաթուղթ դնել:

Եփեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Պետք է թխել մինչեւ խմորը վարդագույն դառնա։

Անջատեք, թողեք սառչի, ապա հատուկ կաղապարների կամ պարզապես՝ սուր եզրերով բաժակի միջոցով խմորի շերտը բաժանեք որքան հնարավոր է շատ շրջանների: Ավելացած խմորը մանրեք, դարձրեք փշրանք:

Պատրաստում ենք կրեմը։

Դրա համար կարագի մյուս մասը, որը նույնպես արդեն թուլացել է, լավ հարեք, գդալ-գդալ ավելացրեք խտացրած կաթը՝ անընդհատ հարելով: Ավելացրեք նաեւ վանիլին։

Հերթով վերցրեք խմորի շրջանակը, քսեք վրան կրեմը, դրեք մեկ այլ շրջանակ: Լավ սեղմեք, կրեմ քսեք կլոր «սենդվիչի» կողքերին, թաթախեք փշրանքների մեջ: Հիմա կարող եք նաեւ վրայից քսել կրեմը եւ փշրանքները ցանել վրայի շերտի վրա: Այդ նույն գործողությունը կրկնեք բոլոր շրջանակների համար:

Ոզնիները պատրաստ են, թողեք 2-3 ժամ, որպեսզի կրեմը լրիվ ներծծվի եւ մատուցեք: Կարող եք ձեր ոզնիներին, կախված եղանակից, բեռնել ելակով, բալով, մոշով կամ այլ հատապտուղով՝ ավելի գեղեցիկ կստացվի: