Բաղադրամասեր
ոչխարի միս - 4 կգ
սխտոր - 3 պճեղ
նանա - 3 ցողուն
պանիր ռոկֆոր - 100 գր
աղ, սև պղպեղ
կարմիր գինի - 1 թեյի բաժակ:
Պատրաստման եղանակը
Ոչխարի բդի ոսկորը հեռացնել:
Սխտորը ոչ բարակ ձողիկների կտրատել, աղն ու պղպեղներն ավելացնել, խառնել:
Մսի մեջ սուր դանակով ճեղքեր բացել, սխտորի կտորները տեղավորել ճեղքերի մեջ:
Նանա մանր կտրատել, խառնել կապույտ պանրի հետ, տրորել:
անա մանր կտրատել, խառնել կապույտ պանրի հետ, տրորել: Այս զանգվածը տեղադրել ոսկորի տեղում, բդի ձևը վերականգնել, կապել, բուսայուղով բոլոր կողմերից տապակել այնքան, որ կեղև կապի, կարմիր գինի ավելացնել, մի քիչ էլ տապակել, ապա բուդը 2-3 տակ փաթաթել ալյումինաթղթով ևդնել 170* .ջեռոցը:
Եփել ամեն կգ-ի հաշվով` մեկ ժամ հաշվարկով:
Բուդը հանել ջեռոցից, թողնել 20 րոպե, հեռացնել ալյումինաթուղթը, մատուցել: