Բաղադրամասեր

ոչխարի միս - 500 գր

նեխուր - 200 գր

սոխ - 2 գլուխ

համեմ

կարագ

աղ

կարմիր, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Ոչխարի միսը կտրատել և յուղով տապակել մինչև կիսապատրաստ լինելը։

Սոխարած անել։

Նեխուրը լվանալ և երկարությամբ կտրատել։

Ոչխարի տապակած միսը դնել խորը կաթսայի մեջ, ավելացնել սոխառածով նեխուրը, համեմել աղ ու պղպեղով և վրան այնքան տաք ջուր լցնել, որ կաթսայի պարունակությունը ծածկվի։

Եփել մինչև մսի պատրաստ լինելը:

Մատուցել սոուսի հետ: