Բաղադրամասեր

150 գ մսին՝

100 գ կարտոֆիլ,

20 գ հալած յուղ,

25 գ գլուխ սոխ,

50 գ պոմիդոր,

50 գ վարունգ,

աղը, պղպեղը, համեմը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մեջքամիսը բաժանել երկու մասի, յուղով տապակել, փոխադրել կաթսան, վրան ջուր լցնել այնքան, որ միսը միայն ծածկվի:

Հետո խաշել մինչև որ փափկի: Ապա ավելացնել սոխառած, կարտոֆիլ,աղ պղպեղ: Միսը դնել վաոարանի մեջ և թողնել մինչև պատրաստ լինելը:

Տապական մատուցելիս վրան ցանել համեմ և մաղադանոս։ Աոանձին մատուցել պոմիդոր և նորահաս վարունգ;