Բաղադրամասեր
10 գ ընկույզի միջուկ,
30 գ ոսպ,
20 գ վերմիշել,
25 գ գլուխ սոխ,
15 գ հալած յուղ,
10 գ չամիչ,
աղը, պղպեղը և մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ընտրված և լվացած ոսպը լցնել ջրով լի կաթսան և եփել մինչև փափկելը:
Դրանից հետո ավելացնել վերմիշել, սոխառած, չամիչ, ընկույզի միջուկ, աղ և եփել մինչև պատրաստ լինելը:
Ոսպապուրը մատուցելիս վրան մաղադանոս ցանել: