Բաղադրամասեր
1 հատ ավոկադո,
75 գ շաքարավազ,
1 ճաշի գդալ վանիլի փոշի,
1 հատ վարունգ,
6 ճաշի գդալ լայմի հյութ,
150գ յոգուրտ։
Պատրաստման եղանակը
Ավոկադն դնել փայտե տաղտակի վրա և բաժանել երկու հավասար մասերի։ Զգուշությամբ անցնել կորիզի մոտով և ձեռքերով բաժանել մասերը, հանել կորիզը և մաքրել կեղևը։ Կտրատել փոքր քառակուսիկների։
Մեկ մեծ կամ երկու փոքր վարունգները մաքրել կեղևից, եթե սերմերը մեծ են, հանել գդալով և նույնպես կտրատել փոքր քառակուսիկների։ Կտրատած ավոկադոյի հետ միասին դնել բլենդերի մեջ։
Ավելացնել լայմի հյութ։ Հարել մինչև միատարր զանգված ստանալը։
Ավելացնել շաքարավազը և վանիլի փոշին, հարել ևս մեկ անգամ, ավելացնել յոգուրտը և հարել, մինչև փափուկ զանգված ստանալը։
Ստացված զանգվածը դնել թասի մեջ և 9 ժամով դնել սառցախցիկում։
3 ժամը մեկ խառնուրդը պետք է լավ խառնել, որպեսզի սառույց չառաջանա։
Մատուցելուց կես ժամ առաջ թասը սառցախցիկից դնել սառնարանում։ Զանգվածը պետք է հալչի այնքան, որ հնարավոր լինի վերցնել գդալով։
Գդալով վերցնելուց առաջ, գդալը մտցնել տաք ջրի մեջ։ Ձևավորել թարմ անանուխով։