Բաղադրամասեր

60 գ բրինձ,

20 գ հալած յուղ,

100 գ ուղեղ,

25 գ հում կաթի սեր,

աղը, քացախը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստել քամովի փլավ : Ուղեղը ջրում թրջել, վրայի փառը հեռացնել և աղ դրած ջրում եփել, ավելացնելով քացախ։ Պատրաստի ուղեղը մաղով քամել, որից հետո տրորել և խառնել հում սերի հետ։

Պատրաստի փլավի վրա լցնել ուղեղի և սերի խառնուրդը։ Կաթսայով փլավը դնել ջեռոցը և թողնել մինչև փլավի երեսին կարմրավուն կեղև գոյանա: Մատուցելիս վրան դնել կեղևի կտորները։