Բաղադրամասեր

4—5 կգ կշռող մեկ ուլին՝

1 կգ հաճարի ձավար,

300 գ հալած յուղ,

2 լ ջուր,

500 գ գլուխ սոխ,

աղը, մաղաղանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ուլի նախապատրաստած միսը լավ լվանալ, բոլոր կողմերից տրորելով աղ քսել:

20 րոպե անց վիզը մեջքի կողմից ճեղքել մինչև ոսկորը և չժանգոտվող երկաթալարով աոաջին ոտքերը միացնել վզի հետ. հետևի ոտքերի ջլերի միջով երկար երկաթալար անցկացնել:

Հաճարի ձավարը ընտրել, լվանալ աղ գցած ջրում թրջել մեկ ժամ, իսկ այնուհետև մաղով քամել, փոխադրել յուղ քսած լայն կավե ամանը: Վրան յուղ ցանել և ջուր լցնել՝ 1 բաժակ ձավարին 2 բաժակ ջուր:Պատրաստել սոխառածը:

Թոնիրում փայտն այրվելուց հետո այնտեղ դնել ձավարով ամանը, իսկ դրա վրա կախել ուլը, երկաթալարը կապել խաչերկաթից: Թոնիրը ծածկել թիթեղով և վրան կավ քսել: Ուլը թոնիրում խորովել1-2 ժամ:

Պատրաստի ուլը կտրտել, դնել ափսեն և զարդարել մաղադանոսով: Քաշովին մատուցել աոանձին՝ վրան սոխառած լցրած: Տոնական սեղանին ուլի խորովուն մատուցում են ամրողջական։