Բաղադրամասեր
միս - 1 կգ
կարտոֆիլ - 3 հատ,
կաղամբ - 1 հատ (300 գրամ ),
բազուկ - 1 հատ,
գազար - 3 հատ,
սոխ - 2 հատ,
լոլիկ - 2 հատ,
տոմատի մածուկ - 2 ճգ,
քաղցր կամ կծու պղպեղ - 1 հատ,
դափնու տերև - 2 հատ,
յուղ,
սխտոր - 1 պճեղ,
մաղադանոս,
աղ, պղպեղ,
թթվասեր
Պատրաստման եղանակը
Նախապես տավարի միսը խաշել, այնուհետև կտրատել ոչ շատ մեծ կտորներով և ավելացնել արգանակի մեջ: Մանր կտրատել կաղամբը, գազարը, բազուկը, սոխը, կարտոֆիլը:
Այնուհետև բազուկը տապակել յուղի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և եփել 10 րոպե: Ձեթի մեջ տապակել սոխը, գազարը: Եռացած արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը, այնուհետև կաղամբը, բազուկը նախապես եփված տոմատի մածուկով և շարունակել եփել այն 15 րոպե:
Այս ամենին ավելացնել սոխով տապակված գազարը, մաղադանոսը, դափնու տերևները, պղպեղը, աղը: Վերջում խոզի ճարպի փոքր կտոր ու սխտոր ավելացնել և կրակն անջատել: Մատուցել թթվասերի հետ: