Բաղադրամասեր

միս - 1 կգ

կարտոֆիլ - 3 հատ

կաղամբ - 1 հատ (300 գրամ )

բազուկ - 1 հատ

գազար - 3 հատ

սոխ - 2 հատ

լոլիկ - 2 հատ

տոմատի մածուկ - 2 ճգ

քաղցր կամ կծու պղպեղ - 1 հատ

դափնու տերև - 2 հատ

յուղ

մաղադանոս

աղ, պղպեղ

սխտո - 1 պճեղ

թթվասեր

Պատրաստման եղանակը

Նախապես տավարի միսը խաշել, այնուհետև կտրատել ոչ շատ մեծ կտորներով և ավելացնել արգանակի մեջ:

Մանր կտրատել կաղամբը, գազարը, բազուկը, սոխը, կարտոֆիլը:

Այնուհետև բազուկը տապակել յուղի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և եփել 10 րոպե:

Ձեթի մեջ տապակել սոխը, գազարը:

Եռացած արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը, այնուհետև կաղամբը, բազուկը նախապես եփված տոմատի մածուկով և շարունակել եփել այն 15 րոպե:

Այս ամենին ավելացնել սոխով տապակված գազարը, մաղադանոսը, դափնու տերևները, պղպեղը, աղը:

Վերջում խոզի ճարպի փոքր կտոր ու սխտոր ավելացնել և կրակն անջատել:

Մատուցել թթվասերի հետ: