Բաղադրամասեր
1 կգ թզին ՝
1 կգ շաքարավազ,
ջուր,
կիտրոնի աղ
Պատրաստման եղանակը
Մուրաբայի համար ընտրել կլոր, հասուն, մուգ գույնի թուզ։
Թուզը լվանալ, չոր անձեռոցիկով մաքրել, կեղևը 3-4 տեղ առանց վնասելու ժապավենաձև մաքրել։
Շաքարը 1 բաժակ ջրի, կիտրոնի հյութի հետ լցնել թասի մեջ ու դնել կրակին։
Եփել կես ժամ, նորից հովացնել, նորից եփել, նորից հովացնել: Հովանալուց հետո մի հատ էլ եփել ու ստուգել, եթե սոկը արդեն քաշվել է թզի մեջ, վերցնել կրակից և լավ սառեցնել: Սառելուց հետո լցնել բանկաները: