Բաղադրամասեր

Ալյուր – 70 գ

Կարագ – 60 գ

Շաքարավազ – 120 գ

Ձու – 1 հատ

Վանիլին – 1 տուփ

Կիտրոնի քամած հյութ – 1 թ/գ

Քունջութի սերմեր – 160 գ

Փխրեցուցիչ – 1/2 թ/գ

Աղ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը

Խառնել այլուրը, փխրեցուցիչը և աղը:

Հարած կարագը հարել շաքարավազի հետ: Հետո ավելացնել ձուն, վանիլինը և կիտրոնի հյութը և հարել 20-30 վայրկյան:

Շարունակել հարելը և փոքր քանակներով ավելացնել ալյուրը:

Բահիկով խառնել նախօրոք տապակած ամբողջ քունջութը:

Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Թխելու համար նախատեսված թղթի վրա (անպայամ) թեյի գդալով տեղադրել զանգվածը՝ իրարից 3-4 սմ հեռավորության վրա, քանի որ թխվածքաբլիթները կարող են հոսել:

Թխել 8-15 րոպե՝ կախված չափից: