Բաղադրամասեր
1 թեյի գդալ սոդա,
100 գրամ մարգարին,
3 թեյի բաժակ ալյուր,
100 գրամ կարագ,
3 հատ ձու,
200 գրամ մայոնեզ,
1 թեյի բաժակ շաքարավազ,
Պատրաստման եղանակը
Ալյուրը, 100 գրամ մարգարինը, 100 գրամ կարագը խառնել, խմոր ստանալ: Կարագն ու մարգարինը պիտի նախապես փափկացնել: Խմորի մեջ գնդիկներ չպիտի մնան: Ձուն, մայոնեզն ու մի բաժակ շաքարավազը խառնել, մինչև շաքարը ձուլվի: Սոդան քացախին խառնել, լցնել խմորի վրա: Այդ ամենը միասին հունցել: Խմորի փոքրիկ գնդիկները դնել հատուկ ընկույզի կաղապարի մեջ, սեղմել և թխել: Դեռ խմորիկները չսառած` միջուկը դնել մեջը: Կարելի է միջուկին խառնել մանրացրած ընկույզ կամ թխվածքաբլիթ: Օրինակ, կարելի է իբրև միջուկ վերցնել երկու տուփ խտացրած կաթ` մեկը եփած, մյուսը` սովորական: Սովորական խտացրած կաթին փշրած թխվածքաբլիթ խառնել, որ ջրիկ չլինի: Եփած կաթին ընկույզ խառնել, կստացվեն երկու տեսակի ընկույզներ: