Բաղադրամասեր

2 հատ ձու,

100 գրամ շաքարավազ,

300 գրամ ալյուր,

կես թեյի գդալ փխրեցուցիչ,

1․5 ճաշի գդալ թթվասեր,

100 գրամ սերուցքային կարագ,

Կես տուփ եփած խտացրած կաթ,

3 ճաշի գդալ գազարի և բազուկի քամած հյութ,

Զարդարելու համար ՝

շաքարավազ

Պատրաստման եղանակը

Շաքարավազին ավելացնել երկու դեղնուցն ու մի սպիտակուցը։ Լավ հարել։

Կարագը հալեցնել ու միախառնել թթվասերի հետ։

Միախառնել 2 զանգվածները, ավելացնե ալյուր ու փխրեցուցիչ։

Խմորը 20 մասի բաժանել։ Թխել ջեռոցում 180 աստիճանով։

Բլիթների կենտրոնում մի փոքր տեղ բացել ու լցնել խտացրած կաթը։ Ծածկել բլիթի մյուս կտորով։ Մի կողմը պատել գազարի, մյուս կողմը բազուկի հյութով, ցանել շաքարավազ։