Բաղադրամասեր
թթվասեր – 2 բաժակ,
կարագ – 200 գ,
շաքարավազ - 1 բաժակ,
ձու – 3 հատ,
ալյուր – 3 բաժակ,
սոդա – մի պտղունց,
ընկույզի միջուկ – 1 բաժակ,
շաքարի փոշի,
դարչին
Պատրաստման եղանակը
Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին:
Երկու ձուն կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար:
Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա: Խմոր հունցել, դնել մի կողմ:
Պատրաստել միջուկը:
Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը: Լավ խառնել:
Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել:
Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել:
«Սիգարետները»շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան: Ապա հանել, թողնել սառչեն, և շաքարի փոշի ցանել վրան: