Բաղադրամասեր
140 գր կարագ,
1 բաժակ շաքարավազի փոշի,
2 ձու,
2 ձվի դեղնուց,
6 ճաշի գդալ ալյուր,
պաղպաղակ, վանիլին՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Տաքացրեք վառարանը մինչև 220 աստիճան: Կարագ քսեք թխվածքի համար նախատեսված կաղապարները:
Փոքր տարրայով տաք ջրի մեջ կամ ջեռոցում հալեցրեք շոկոլադը։ Վերջինիս խառնեք սենյակային ջերմաստիճանի կարագը՝ ստանալով համասեռ զանգված։։
Աավելացրեք շաքարավազի փոշին և դաևձյալ լավ խառնեք:
Ստացված զանգվածի վրա ավելացրեք ձվերը, խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը: Ավելացրեք ալյուր և վանիլին ու խառնեք:
Լցրեք խմորը կաղապարների մեջ և թխեք 6-12 րոպե:
Զգուշորեն առանձնացրեք ծայրերը կաղապարներից և շուռ տվեք թղվածքը ամանի մեջ:
Զարդարեք պաղպաղակով և մատուցեք: