Բաղադրամասեր
2 բաժակ ալյուր,
0,5 բաժակ շաքարավազ,
2 հատ խտացրած կաթ,
300 գրամ կաթնային շոկոլադ
Պատրաստման եղանակը
Կարագը բաժանում ենք հավասար մասերի (3 մասը առանձնացնում և պահում ենք կարամելի համար), ավելացնում ենք ալյուրը,շաքարավազը, կես գդալ աղ և այդ ամենը խառնում ենք մինչև ստացվի համասեռ զանգված:
Այդ զանգվածը հավասար տարածելով փռում ենք այն ամանի մեջ, որով պետք է ջեռոց դնեք.
Այս ամենը 20 րոպե դնում ենք ջեռոցի մեջ (180 աստիճան)
Հիմա ալյումինե ամանի մեջ պետք է պատրաստենք կարամելը:
Դրա մեջ ենք լցնում նախօրոք առանձնացրած 3 կտոր կարագը և 2 բանկա խտացրած կաթը:
Դնում ենք մարմանդ կրակի վրա խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանալը:
Երբ զգաք, որ այն խտանում է և գույնը մգանում է հանեք կրակի վրայից (դա տևում է մոտավորապես 20 րոպե):
Ստացված կարամելի զանգվածը հավասարապես տարածում ենք արդեն ջեռոցից հանած առաջին շերտի վրա:
Տաք ջրի վրա հալեցնում ենք կաթնային շոկոլադը և այն նույնպես հավասարապես տարածում կարամելի շերտի վրա. Այս ամենը դնում ենք սառնարանը և սպասում մինչև սառի: