Բաղադրամասեր

տավարի միս - 1,5 կգ,

աղ - 1.5 թ/գդ,

պղպեղ սև հատիկավոր - 20 հատ,

դափնու տերև (лавровый лист) - 3 հատ,

ջուր - 800 մլ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը լվանում ենք, կտրատում 3 սմ հաստությամբ կտորներով և դնում ենք բազմաեփ սարքի մեջ: Ավելացնում ենք աղը, հատիկավոր սև պղպեղը և դափնու տերևները: Այս ամենից հետո զանգվածի վրա 800 մլ ջուր ենք լցնում, բազմաեփ սարքը փակում և միացնում շոգեխաշման ռեժիմը՝ 3 ժամ 30 րոպե:

Ծրագիրն ավարտվելուց հետո միսը հանում ենք և դնում մաքուր ստերիլ ապակյա տարաների մեջ, վրան արգանակ ենք լցնում և կափարիչով ծածկում: Տուշոնկան պահում ենք սառնարանում: