Բաղադրամասեր

200 գ թթվասեր,

2 ճաշի գդալ կակաո,

1 ճաշի գդալ քացախ,

2 հատ ձու,

1 թեյի գդալ սոդա,

1 բաժակ շաքարավազ,

½ տարրա խտացրած կաթ,

1,5 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը

Թթվասերը, ձվերը, շաքարավազը, խտացրած կաթը և կակաոն խառնել ամանի մեջ։

Ավելացնել սոդա, քաղախի մեջ խառնած, այնուհետև ալյուր։

Բոլորը խառնել և թխել շերտերը։ Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, դնել խմորը, ջերմաստիճանը իջացնել 180 աստիճանի և թխել 30-40 րոպե։