Բաղադրամասեր
1 կգ վարունգին՝
200 գ քացախ,
200 գ ջուր,
50 գ աղ,
1 գ սխտոր,
3 հատիկ սև պղպեղ,
5 հատիկ բուրավետ պղպեղ,
դափնու 3 տերև,
1/2 - ական կապ թարխուն և համեմ
Պատրաստման եղանակը
Ընտրել մանր, ամուր վարունգներ, լվանալ և շարքով դնել բանկան: Վարունգների յուրաքանչյուր շարքի վրա դնել թարխունի և համեմի տերևներ, սխտորի պճեղներ, մանր կտրտած կարմիր տաքդեղ, որից հետո վրան լցնել թթվաջուր:
Հանձնարարվում է նախապես (մինչև թթու դնելը) վարունգները ընկղմել եռման ջրի մեջ, որից հետո սառը ջրի մեք ընկղմելով պաղեցնել:
Թթվաջուր պատրաստելու համար գինու քացախը նոսրացնում են եռացրած և պաղեցրած ջրով, ավելացնում են աղ, շաքար, դարչին, մեխակ և այլ ամոքանք, եռացնում և պաղեցնում են։ Եթե 3 օրվա ընթացքում թթվաջուրը պղտորվի, ապա այդ ջուրը պետք է թափել, եռացնել պաղեցնել և նորից լցնել բանկայի մեջ։