Բաղադրամասեր
3 հատ խնձոր,
8 հատ սալոր
Պատրաստման եղանակը
Մաքրում և կտրատում ենք սալորն ու կեղևահանված խնձորը:
Հարում ենք բլենդերով կամ աղում: Ստացված պյուրեանման զանգվածը 1 սմ հաստության շերտով քսում ենք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
Տեղափոխում ենք ձևամանը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20 րոպեով: Թթու լավաշի ջեռոցում մնալու ողջ ընթացքում հարկավոր է ջեռոցի դուռը բաց թողնել: Պատրաստի թթու լավաշը զգուշորեն առանձնացնում ենք պերգամենտային թղթից: Եթե թուղթը դժվարությամբ է պոկվում, ապա հարկավոր է թթու լավաշը մի փոքր էլ չորացնել ջեռոցում:
Պատրաստի թթու լավաշը կտրատում ենք երկար շերտերով և փաթաթում ռուլետի նման: