Բաղադրամասեր

կաղամբ - 2,5 կգ,

գազար - 3-4 հատ,

աղ - 50 գր

Պատրաստման եղանակը

Կաղամբը լվանում ենք և 4 մասի կիսում, այնուհետև հանում մեջտեղի հատվածն ու մանր կտրատում։

Գազարը լվանում ենք, մաքրում և անցկացնում խոշոր քերիչով։

Կաղամբը լցնում ենք մեծ ամանի մեջ և աղի հետ տրորում (աղի հետ տրորում ենք, որպեսզի կաղամբը փափկի, և ջրերը դուրս գան)։ Կաղամբը տրորելուց հետո ավելացնում ենք քերած գազարը։ Կաղամբի ջուրը պետք է այնքան դուրս գա, որ ամբողջությամբ ծածկի կաղամբը։

Կաղամբի վրա ծանրություն ենք դնում։ Կողքից փայտե գրտնակ կամ փայտե գդալ ենք դնում, որպեսզի գազերը դուրս գան։ Գիշերը թողնում ենք այդպես։ Հաջորդ օրը պետք է պղպջակներ առաջանան, ինչն էլ վկայում է այն մասին, որ թթվելու գործընթացը սկսվել է։ Իսկ թե ինչքան ժամանակում կթթվի, կախված է տան ջերմաստիճանից։ Ընթացքում ծանրությունը հանում ենք և գրտնակով սեղմում, որպեսզի կաղամբի գազերը դուրս գան, հակառակ դեպքում կաղամբը շատ կթթվի։

Այդպես նույն գործընթացը 3-4 օր կրկնում ենք։ 3-4 օր հետո թթվի գույնը կբացանա, իսկ պղպջակները կանհետանան, դա վկայում է այն մասին, որ կաղամբը պատրաստ է։ Թթուն դնում ենք մաքուր ապակյա տարայի մեջ, վրան թթվի ջուրն լցնում, որպեսզի այն կաղամբն ամբողջությամբ ծածկի, ինչից հետո ծածկում ենք կափարիչով ։