Բաղադրամասեր
Թարմ մեծ վարունգ – 1 հատ,
Սխտոր – 2 պճեղ,
Որակյալ ձիթայուղ – 2 ճ/գ,
Յոգուրտ (ոչ քաղցր) – 500 գ,
Սամիթ – մի փոքր փունջ,
Անանուխի թարմ տերևներ,
Կիտրոն – 1 հատ,
Չորացրած անանուխ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Վարունգը երկարությամբ կտրել, գդալով հանել կորիզները: Առանց կորիզների վարունգը անցկացնել քերիչով: Քերած վարունգը դնել քամիչի մեջ և վրան մի փոքր ծովային աղ ավելացնել: Խառնել և թողնել մի քանի ժամ կամ 1 գիշեր սառնարանում, որպեսզի հյութը դուրս տա: Այդ ժամանակ պետք է մաքրել սխտորը և մանր կտրատել, հետո խառնել ձիթայուղի հետ մեծ ամանի մեջ: Պետք է սխտորը թողնել ձիթայուղի մեջ մի քանի ժամ:
Երբ վարունգից հյութը դուրս կգա, պետք է այն տեղավորել սրբիչի վրա և լավ չորացնել: Չորացնելուց հետո միացնել սխտորային խառնուրդին, այնուհետև ավելացնել յոգուրտը և խառնել մինչև միասեռ զանգված դառնալը:
Ավելացնել մանր կտրատած սամիթը և անանուխի տերևները, կիտրոնի քամած հյութը: Ավելացնել աղ՝ ըստ ճաշակի: