Բաղադրամասեր

Խմորի համար`

4 հատ ձու,

1,5 բաժակ շաքարավազ,

100գր․ կարագ,

3ճգ․ մեղր,

4ճգ․ կաթ,

4 բաժակ ալյուր,

Կրեմի համար ՝

2 բաժակ կաթ,

1,5 բաժակ շաքարավազ,

4ճգ․ ալյուր,

250գր․ կարագ,

վանիլին,

Գլազուրի համար ՝

3ճգ․ կակաո,

3ճգ․ կաթ,

կես բաժակ շաքարավազ,

30գր․ կարագ

Պատրաստման եղանակը

Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։

Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180° տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։

Կրեմ- Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով, մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլելինը։

Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4րդ շերտի վրա գլազուր քսել։

Գլազուր-կաթը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո, վերցնել կրակից և ավելացնել վրան կարագը։