Բաղադրամասեր
100 գ ոչխարի մսին՝
100 գ խաղողի տերև,
5 գ բրինձ,
20 գ գլուխ սոխ,
50 գ մածուն,
2 գ սխտոր (կամ 1 գ դարչին, 10 գ շաքար),
աղը, պղպեղը և կանաչեղենը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
խաղողի թարմ տերևները 2—3 րոպե դնել եռման ջրի մեջ (եռացնել չի կարելի, որպեսզի չեփվեն), որից հետո պոչերը կտրել: Վերցնել խաղողի 1 —2 տերև մեջը դնել մսից պատրաստած խճողակը և ծրարաձև փաթաթել:
Տոլման մատուցել, վրան լցնելով գոյացած հյութից: Աոանձին մատուցել ծեծած սխտորով կամ շաքարով ու դարչինով մածուն: