Բաղադրամասեր

6 հատ լոլիկ,

1 պճեղ սխտոր,

2 ճաշի գդալ թթու դրած կապար,

1 գլուխ սոխ,

150 գ ձիթապտուղ,

8 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ,

2 ճաշի գդալ կարմիր քացախ,

1 հատ հաց,

1 հատ ռեհան

Պատրաստման եղանակը

Խառնել կտրատած լոլիկները, մանրեցված սխտորը, սոխը, թթու կապարը և ձիթապտուղները՝ մեծ ամանի մեջ։ Ավելացնել ձեթ, քացաղ և լավ խառնել։ Լավ համեմել համեմունքներով։

Հացը կտրատել մանր կտորների և տապակել մինչև ոսկեգույն գույն ստանալը։ Ավելացնել աղցանի վրա և լավ խառնել։ Վրան ավելացնել ռեհանի տերևներ։