Բաղադրամասեր

4 ձու

125 գրամ կարագ

500 մլ տաք կաթ

115 գրամ ալյուր

150 գրամ շաքարավազ

1 թեյի գդալ վանիլային էքստրակտ

1 ճաշի գդալ օղի (կոնյակ)

1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Հալացրեք կարագը և սառեցրեք մինչև սենյակային ջերմաստիճանի։

Առանձնացրեք սպիտակուցը դեղնուցից։ Սպիտակուցի մեջ ավելացրեք աղ և հարեք մինչև փրփրելը։ Հարելու ընթացքում ավելացրեք մեկ գդալ շաքարավազ։

Դեղնուցը հարեք 1 րոպե շաքարավազի մնացորդի հետ։ Զանգվածը պետք է դառնա սպիտակ և մեծանա ծավալով 2 անգամ։

Ավելացրեք օղի կամ կոնյակ հարած դեղնուցի մեջ և կրկին լավ հարեք։ Ապա ավելացրեք սառած կարագը և վանիլը։ Հարեք 1 րոպե, ապա, հարելով, ավելացրեք ալյուրը։ Ապա, շարունակելով հարել, ավելացրեք կաթը։

Այժմ ավելացրեք սպիտակուցը և խառնեք ներքևից վերև։ Խմորը պետք է լինի շատ ջրիկ, ինչպես նրբաբլիթների խմորի դեպքում։

Լցրեք խմորը 20×20 տարայի մեջ, որի մեջ նախօրոք ալյուր եք լցրել և յուղ քսել։ Եփեք վառարանի մեջ, 160-170 աստիճան ջերմաստիճանի տակ, 1 ժամ։

Կտրատելուց առաջ թողեք լավ սառչի։ Սկզբում մինչև սենյակային ջերմաստիճանը, իսկ հետո կարելի է լրացուցիչ սառեցնել սառնարանում։ Մինչև մատուցել պատեք շաքարի փոշիով։