Բաղադրամասեր
2 բաժալ շաքարավազ,
5 հատ հավի ձու,
200 գ սերուցքային կարագ,
1 բաժակ թթվասեր,
2 բաժակ ցորենի ալյուր
2 ճաշի գդալ կակաո,
1 թեյի գդալ սոդա
Պատրաստման եղանակը
Ձուն խառնել շաքարավազի հետ, մինչ սպիտակ փռփուռ առաջանալը։ Ավելացնել 2 բաժակ ալյուր, սոդա, հալաեցրած կարագ, թթվասեր և լավ խառնել։ Խմորը բաժանել 2 հավասար մասերի։ Մեկի մեջ ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, իսկ մյուսի մեջ ավելացնել 2 ճաշի գդալ կակաո։ Լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն։ Խմորը պետք է թթվասերից պինդ չլինի։
Կաթսան պատել կարագով։ Հերթով ավելացնել տարբեր խմորներ, ճաշի գդալով, չխառնել։ Թխել նախապես տաքացրած 200 աստիճանի ջեռոցում։