Բաղադրամասեր
խտացրած կաթ - 1 տուփ,
կարագ - 200 գր,
վաֆլի - 7 հատ,
բանան - 2 հատ,
կիվի - 4 հատ,
դեղձ - 3 հատ,
կոկոսի քերուկ - 80 գր
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթը փափկեցրած կարագի հետ հարում ենք մինչև թանձր, փքուն ու բաց գույնի զանգված ստանանք: Վաֆլե շերտը դնում ենք մատուցարանի վրա և պատում կրեմով:
Վրան ենք դնում կլոր կտրատած բանանը: Վրան ենք դնում մյուս վաֆլե շերտը, պատում ենք կրեմով և շարում կլոր կտրատած կիվիները: Ծածկում են երրորդ շերտով, վրան շարում դեղձի կտորները:
Նույն գործընթացը կրկնում ենք մնացած շերտերի հետ և վրան կոկոսի քերուկ ցանում: Նախքան մատուցելը տորթը դնում ենք սառնարանում: