Բաղադրամասեր
Խմորի համար ՝
7 հատ ձու,
1 թեյի գդալ սոդա,
2 ճաշի գդալ մեղր,
2,5 բաժակ ալյուր,
2 բաժակ շաքարավազ
2 ճաշի գդալ տաք ջուր,
2 ճաշի գդալ կակաո,
1 բաժակ մանրացրած ընկույզ,
Կրեմի համար ՝
1 տուփ եփած խտացրած կաթ,
250 գր կարագ,
1 բաժակ մանրացրած ընկույզ,
վանիլին
Պատրաստման եղանակը
Հարել ձվերը շաքարավազի հետ մինչև սպիտակելը։ Ավելացնել մեղրը ՝ բացված երկու ճաշի գդալ ջրով։
Ավելացնել նաև սոդան, լավ հարել, ալյուրը մաղել, կակաոի հետ խառնել, լցնել ընկույզը, և մեկ անգամ ևս լավ խառնել։
Խմորը բաժանել 3 մասի
Ստացվում է թույլ խմոր, ինչպես թթվասերն է.. այն պետք է քսել գդալով յուղաթղթի վրա...և դնել լիստի մեջ թխվելու...
Թխել 3 կորժ 190 C աստիճանի տակ 25սմ : 35 սմ ֆորմայով։
Կրեմի համար կարագը հարել վանիլինով և գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը։
Պատրաստի կրեմը քսել թխված կորժերի վրա վրան ցանել ընկույզը։