Բաղադրամասեր
1 տարրա խտացրած կաթ,
100 գ շաքարավազ,
8 ճաշի գդալ ալյուր,
100 գ կարագ,
½ կգ 20-անոց թթվասեր,
1 ճաշի գդալ կակաո,
1 թեյի գդալ սոդա,
2 հատ ձու
Պատրաստման եղանակը
Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել ձվերի հետ։ Ավելացնել խտացրած կաթը և շարունակել հարելը։ Մաղել ալյուրը, սոդան խառնել քացախի հետ և ավելացնել ալյուրի վրա, լավ խառնել։
Պատրաստի խմորը բաժանել 2 մասի, մեկ մասի վրա ավելացնել կակաո և խառնել։ Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Ֆորման պատել կարագով, թխել 2 շերտերը մինչև ամբողջովին թխվելը, մոտ 20 րոպե։
Կրեմի համար։ թթվասերը թեթևակի հարել շաքարավազի հետ։
Պատրաստի շերտերը կտրատել 2 շերտի և կտրել եզրային մասերը։ Շերտերը պատել կրեմով և դնել իրար վրա, եզրերը նույնպես պատել կրեմով։ Տորտը մեկ գիշեր պահել սառնարանում։