Բաղադրամասեր
130 գրամ գետնընկույզ,
1 հատ ձվի դեղնուց,
170 գրամ ձվի սպիտակուց,
125 մլ կաթ,
215 գրամ սերուցային կարագ,
510 գրամ շաքարավազ,
1 ճաշի գդալ կոնյակ,
1/2 թեյի գդալ կակաո-փոշի,
14 գրամ վանիլի փոշի
Պատրաստման եղանակը
Ընկույզները տապակել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե, մաքրել և մանրացնել։
Սպիտակուցները հարել, մինչև պնդանալը։ Ավելացնել 7 գրամ վանիլի փոշի և 320 գրամ շաքարավազ, հարել ևս 7-8 րոպե, մինչը պինդ զանգված ստանալը։ Մեկ ճաշի գդալ կրեմը պահել, իսկ մնացած մասի վրա ավելացնել ընկույզները և հարել։ Ստացված խառնուրդից ևս մեկ ճաշի գդալ պահել։
Թղթի վրա նկարել 2 կլոր, 20 սմ տրամագծով, տարածել սպիտակուցի-ընկույզի խառնուրդը 2 կլորների վրա։ Ազատ տեղերում դնել պահած սպիտակուցները, տորթը զարդարելու համար։
Նույն թղթի վրա փոքր չափերով դնել նաև պահած սպիտակուցի-ընկույզի խարնուրդը։
Շերտերը թխել ջեռոցում, 100 աստիճանում 2 ժամ։ Թողնել սառչի։
Կրեմի համար դեղնուցը հարել կաթի հետ, ավելացնել 190 գրամ շաքարավազ, դնել մարմանդ կրակի վրա։ Խառնել հասցնել եռման և թողնել եռա ևս 2-3 րոպե, մինչ պնդանալը։ Սարեցնել մինչև սենյակային ջերմաստիճան։
Կարագը հարել վանիլի փոշու հետ մինչև սպիտակ գույն ստանալը։ Շարունակելով հարել ավելացնել կաթը դեղնուցի հետ, ավելացնել մի գդալ կոնյակը։ Պահել մեկ ճաշի գդալ ստացված կրեմից, իսկ մնացածի վրա լցնել կակաո։
Մնացած կրեմի կեսով քսել շերտերից մեկը, դնել վրան մյուս շերտը, քսել տորթի կողքերը և վերևի մասը։ Թողնել մի փոքր կրեմ ձևավորելու համար։ Ընկույզի փշուրներով բեզեն մանրեցնել մանր կտորների և շաղ տալ տորթի վրա։ Ձևավորել շոկոլադով, սպիտակ կրեմով և բեզեյի կտորներով, դնել սարնարան ոչ ավել քան մեկ ժամ։