Բաղադրամասեր
լուծվող սուրճ - 1 բաժակ,
կաթ - 200 մլ
մասկարպոնե պանիր - 300 գր,
կաթնաշոռ - 500 գր,
թխվածքաբլիթ - 15-20 հատ
լիկյոր - 30 գր,
ժելատին - 15 գր,
շաքարավազ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Նախօրոք պատրաստում ենք սուրճը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները լավ հարում ենք, մեկ այլ ամանի մեջ հարում ենք դեղնուցներն ու շաքարավազը: Տաք կաթի մեջ լուծում ենք ժելատինը: Մեկ ուրիշ ամանի մեջ հարում ենք կաթնաշոռն ու մասկարպոնեն: Ավելացնում ենք կաթնային ու դեղնուցային զանգվածները:
Այնուհետև ավելացնում ենք սպիտակուցային զանգվածն ու թիակով խառնում: Սուրճի մեջ լցնում ենք սրճային լիկյորը:
Սիլիկոնե ձևամանի մեջ կակաո ենք շաղ տալիս: Լցնում ենք մասկարոպոնեով զանգվածը, այնուհետև Սավոյարդիները թաթախում ենք լիկյորային խառնուրդի մեջ և լցնում կրեմի վրա: Կրկին շաղ ենք տալիս կակաոն ու գործողությունը կրկնում ևս մեկ անգամ: Վրան կրեմ ենք քսում:
Տորթ Տիրամիսուն 2 ժամով տեղափոխում ենք սառնարան: