Բաղադրամասեր

Խմորի համար՝

մեղր - 70 գր,

շաքարավազ - 150 գր,

ալյուր - 350 գր,

կակաո - 30 գր

կարագ - 100 գր,

ձու - 2 հատ,

սոդա - 1 թ/գդ,

Կրեմի համար ՝

թթվասեր - 350 գր (25-30%),

շաքարավազ - 150 գր

եգիպտացորենի օսլա (крахмал) - 20 գր.

ձու - 1 հատ,

կարագ - 200 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Շաքարավազը, կարագն ու մեղրը դնում ենք գոլորշու վրա և խառնում: Գոլորշու վրայից հանում ենք, ավելացնում սադան և ձվերը: Լավ խառնում ենք, ավելացնում մաղած ալյուրն ու կակաոն և խմոր հունցում:

Խմորը 8 մասի ենք բաժանում, յուղաթղթի վրա դնում և 2-3 մմ հաստությամբ գրտնակում: Այնուհետև խմորները թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 6-8 րոպե: Պատրաստի խմորները հավասարեցնում ենք:

Պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ լցնում ենք թթվասերը, շաքարավազը, ձուն, օսլան և մարմանդ կրակին եփում: Կաթսան պոլիէթիլենային թաղանթով փակում ենք և հովացնում:

Մեկ այլ ամանի մեջ լավ հարում ենք կարագն ու ընթացքում գդալ առ գդալ ավելացնում թթվասերային կրեմը:

Հավաքում ենք տորթը: Շերտերը լավ կրեմապատում ենք և վրան խմորի փշրանքներ ցանում: 8-12 ժամով տեղափոխում ենք սառնարան: