Բաղադրամասեր

2,5 բաժակ ալյուր,

1 թեյի գդալ սոդա,

200 գ սերուցքային կարագ,

4 հատ ձու,

1 բաժակ շաքարավազ,

1 ճաշի գդալ կակաո,

Աղ ըստ ցանկության,

Կարտոֆիլի օսլա,

Ջեմ,

Շաքարավազի փոշի

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել սոդայի հետ, ավելացնել մանր կտրատած, սառեցված կարագ։ Ձեռներով խառնել, մինչև միատար զանգված ստանալը։ Ավելացնել աղը։

Դեղնուցները հարել շաքարավազի հետ, մինչև սպիտակ գույն ստանալը։ Երկու զանգվածները խառնել և հունցել խմորը։

Խմորը բաժանել 3 կտորի։ Մեկի վրա ավելացնել կակաո և հունցել։ Սպիտակ կտորներից մեկը դնել սառնարանում։ Մնացած երկու կտորները դնել սառցեխցիկում ավելի քան մեկ ժամով։

Ֆորման պատել կարագով։ Վրան դնել սննդային թուղթ, այնպես, որ եզրերը դուրս գան ֆորմայից։ Դնել առաջին սպիտակ խմորը, տարածել ողջ մակերեսով, պատարաքաղով ծակծկել։

Վրան ավելացնել ջեմ, թեթևակի շաղ տալ կարտոֆիլի օսլա։ Վրան խոշոր քերիչով հավասարաչափ քերել սև խմորը։

Սպիտակուցները հարել մինչև պինդ փրփուր ստանալը, ավելացնել շաքարավազ և կրկին հարել։ Սպիտակուցներով հավասարաչափ պատել խմորը։ Վրան հավասարաչափ քերել սպիտակ խմորը։

Դնել 180 աստիրճան տաքացված ձեռոցում, 40-45 րոպե։ Հանել և թողնել սառչի։