Բաղադրամասեր

Խմորի համար՝

350 գրամ կոկոսի փաթիլներ (կոկոսի փաթիլների մի մասը կարելի է փոխարինել նուշի ալյուրով),

6 հատ ձու,

350 գ շաքարավազ,

մի պտղունց աղ,

Կրեմի համար՝

500 գ սպիտակ շոկոլադ,

750 միլիլիտր սերուցք 30% յուղանելիություն,

50 գ կոկոսի փաթիլներ՝ տարածելու համար

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ մանրացնել 500 գրամ շոկոլադը։ Հասցնել եռման 750 գրամ սերուցքը, 30%-ից ոչ պակաս յուղանելիությամբ։ Շոկոլադի վրա լցնել եռացրած սերուցքը։ Հարել մինչև շոկոլադը հալի։ Փակել կափարիչով և 5-6 ժամ պահել սառնարանում։

Ջեռոցի թավայի վրա դնել թխման համար նախատեսված թուղթը և վրան քսել կարագ։

Պատրաստել կոկոսային խմորը։ Կաթսայի մեջ ջարդել 6 հատ ձու, ավելացնել մի պտղունց աղ, 350 գրամ շաքարավազ և հարել։ Դնել եռացող ջրի մեջ և անընդմեջ հարել:

Ստացված զանգբածը հարել հարիչով, մինչև պինդ լուծույթ ստանալը։ Հարման ընթացքում լուծույթը պետք է սառչի մինչև սենյակային ջերմաստիճանը։

Հարած զանգվածի մեջ դանդաղ ավելացնել 350 գրամ կոկոսի փաթիլներ։ Ստացված զանգվածը հավասար լցնել նախապես պատրաստված ջեռոցի թավայի վրա։ Թխել 10-15 րոպե 180 աստիճանի տակ:

Թխած խմորը թողնել սառի 10 րոպե: Հանել թավայի վրայից և հեռացնել թուղթը: Սառնարանից հանել շոկոլադե և սերուցքային խառնուրդը և բարձր արագությամբ հարել մինչև նուրբ կրեմ ստանալը։ Կրեմը պատրաստ է։

Պատրաստել տորթը 20 սմ տրամագիծվ կիսագնդաձև կաթսայի մեջ։