Բաղադրամասեր

6 հատ հավի ձու,

1 հատ ձվի դեղնուց,

115 գ ցորենի ալյուր,

150 գ շաքարավազ,

35 գ կակաո,

280 գ սերուցքային կարագ,

120 գ խտացրած կաթ,

7 գ վանիլի փոշի,

55 գ ծիրանի ջեմ,

70 գ շոկոլադ

Պատրաստման եղանակը

Տարանջատել ձվի դեղնուցը սպիտակուցիծ։ 6 հատ դեղնուցը հարել 75 գրամ շաքարավազի հետ, մինչև սպիտակ կրեմ ստանալը։ Իսկ սպիտակուցը հարել մինչև պինդ զանգված ստանալը և ավելացնել 75 գրամ շաքարավազ, շարունակել հարելը։

Խառնել սպիտակուցային և դեղնուցային խառնուրդները, ավելացնել ալյուր և 25 գրամ կակաո և լավ խառնել։

Խմորի վրա ավելացնել 40 գրամ հալած սերուցքային կարագ, խառնել և ստացված զանգվածը լցնել նախապես կարագով պատած և ալյուր շաղ տված ջեռոցի ամանի մեջ։ Թխել 200 աստիճանի տալ։

Ստացված շերտը թողնել ամանի մեջ 5 րոպե, որպեսզի սառչի, և շուռ տալ, թողնել մինչը սառի և փաթաթել սննդի թղթով:

200 գրամ սեորւցքային կարագը հարել վանիլի փոշու հետ, ավելացնել սառեցված կաթը, ավելացնել դանդախ և ամեն անգամ հարել։ Վերջում ստացված կրեմի վրա ավելացնել 10 գրամ կակաո։

Բիսկվիոը կտրատել 3 շերտի, երկուսի վրա քսել շոկոլադե կրեմ, հավաքել տորթը։ Ջեմը տաքացնել, մաղել և քսել տորթի վրա։70 գրամ շոկոլադը և 40 գրամ սերուցքային կարագը հալեցնել և պատլ տորթը։