Բաղադրամասեր

2,5 բաժակ ալյուր,

8 հատ ձու,

200 գ սերուցքային կարագ,

1 բաժակ ջուր,

700 գ թթվասեր,

1,5 բաժակ շաքարավազ,

մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Ջուրը դնել կրակի վրա, ավելացնել կարագ և աղ ։ Տաքացնել մինչև եռալը ( որ կարագը հալի)։ Կրակը թուլացնել և ավելացնել ալյուր։ Լավ խառնել, մինչև միատարր զանգված ստանալը։

Ստացված զանգվածը հանել կրակից և թողնել սառի։ Երբ զանգվածը սառի, հատ-հատ ավելացնել ձվերը։

Ստացված խմորը լցնել պարկի մեջ, և ստեղցել երկար ձողեր։

Դնել ջեռոցում 20 րոպե։ 200 աստիճան պայմաններում։

Կրեմի համար։ Թթվասերը խառնել շաքարավազի հետ։ Լավ խառնել մինչև շաքարավազի հալելը։ Ստացված ձողեիկը թաթախել կրեմի մեջ։

Այնուհետև դասավորել բուրգի նման։ Վրան կարելի է շաղ տալ շոկոլադ։