Բաղադրամասեր
մեղր - 3 ճ/գդ,
շաքարավազ - 150 գր,
ջուր - 180 մլ,
ալյուր - 500 գր,
կարագ - 150 գր,
սոդա - 1 թ/գդ,
բուսայուղ - 3 ճ/գդ,
Կրեմի համար՝
շաքարավազ - 150-200 գր,
վանիլին - 1 պտղունց,
ընկույզ - 100 գր,
կաթ - 600 մլ,
կարագ - 100 գր,
ալյուր - 1 ճ/գդ,
ձու - 3 հատ
Պատրաստման եղանակը
Մեղրը, շաքարավազը, 150 գր կարագն ու եռացրած ջուրը դնում ենք մարմանդ կրակին ու տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Կաթսան վերցնում ենք կրակից, ավելացնում սոդայի հետ մաղած ալյուրն ու խմոր ենք հունցում:
Խմորը 6-7 գնդերի ենք բաժանում, գրտնակում և 180 աստիճան տաքացրած ջեռոցում յուրաքանչյուրը 10 րոպե թխում ենք, մինչև ոսկեգունելը:
Պատրաստում ենք կրեմը: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում ալյուրն ու սառը կաթը և կրկին հարում ենք: Դնում ենք կրակին և անընդհատ խառնելով եփում, մինչև կրեմը թանձրանա: Վերցնում ենք կրակից և ավելացնում ենք վանիլինն ու մանրացված ընկույզները: Այլ ամանի մեջ լավ հարում ենք կարագն ու լցնում կրեմի մեջ:
Շերտերին կրեմ ենք քսում և դնում իրար վրա: Տորթը զարդարում ենք փշրանքնեով և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան: