Բաղադրամասեր
Խմորի համար՝
ձու - 2 հատ,
շաքարավազ - 250 գր,
ալյուր - 200 գր,
կաթ - 150 մլ,
կարագ - 100 գր,
ջուր - 200 մլ,
կակաոյի փոշի - 50 գր,
սոդա - 2 թ/գ,
փխրեցուցիչ - 2 թ/գ,
Կրեմի համար ՝
կարագ - 200 գր,
շաքարի փոշի - 150 գր,
սերուցքային պանիր - 500 գր,
թխվածքաբլիթ - 6-7 հատ
Պատրաստման եղանակը
Ալյուրը (100 գր), սոդան (1 թ/գ), փխրեցուցիչն (1 թ/գ) ու կակաոյի փոշին (30 գր) անցկացնում ենք մաղով։
Այնուհետև ավելացնում ենք 120 գր շաքարավազն ու խառնում ենք։
Ավելացնում ենք 1 ձու, կաթի կեսը, ապա հարում ենք հարիչով, սակայն շատ ցածր արագությամբ՝ վերածելով միասեռ զանգվածի։
Ստացված զանգվածին ավելացնում ենք 100 մլ եռացրած ջուրը, ապա խառնում ենք ու լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Եփում ենք 35 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում։
Նույն ձևով ու չափաբաժնով պատրաստում ենք տորթի երկրորդ խմորաշերտը։
Պատրաստ լինելուց հետո երկու խմորաշերտերն էլ իրենց հերթին բաժանում ենք երկու մասի՝ ստանալով 4 շերտ։
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ փափկած կարագն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ ու պինդ զանգված։
Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք լավ սառած սերուցքային պանիրը և շարունակում ենք հարել։ Կրեմի ¼ մասն առանձնացնում ենք, իսկ մյուս մասին ավելացնում ենք մանրացրած թխվածքաբլիթներն ու խառնում ենք։
Բոլոր խմորաշերտերը պատում ենք կրեմով, սակայն վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք առանձնացրած կրեմով։
Տորթը զարդարում ենք մնացած կրեմով ու թխվածքաբլիթներով։