Բաղադրամասեր

4-5 ձու,

2 բաժակ շաքարավազ,

3 ճ/գ մեղր,

150 գ կարագ,

2 ճ/գ քացախ,

2 թ/գ սոդա,

5-7 ճ/գ կակաո

Կրեմի համար ՝

1 բաժակ շաքարավազ,

1 բաժակ ջուր,

2 ճգ ալյուր,

250 գր կարագ,

1 տուփ խտացրած կաթ,

1 տուփ վանիլին

Պատրաստման եղանակը

Խմոր -Բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:

Կրեմ- 1բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա մինչև պնդանա, ապա թողնել սառչի: Առանձին 250գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախորոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը: