Բաղադրամասեր
Խմորի համար`
400 գր ալյուր,
200 գ շաքարի փոշի,
6 դեղնուց 2-3 ճգ կակաո,
1 թգ սոդա,
1 ճգ քացախ,
150-200 մլ կաթ,
Կրեմի համար`
6 ձվի սպիտակուց,
200 գր շաքարավազ,
1 տուփ վանիլ,
Գլազուրի համար`
200 գ շոկոլադ,
100 մլ սերուցք,
50 գր կարագ
Պատրաստման եղանակը
Շաքարի փոշին ձեռքով հարել դեղնուցի հետ, 20 րոպե հարելուց հետո ավելացնել ալյուրը, սոդան, կակաոն և հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Կրեմի համար ձվի սպիատակուցը դնել կաթսայի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա (մարմանդ կրակի տակ) և դանդաղ հարել հարիչով 20 րոպե, այդ ընթացքում աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Այնուհետև թողնել, որ սառչի և քսել խմորի վրա:
Գլազուրի համար սերուցքը տաքացնել, վրան ավելացնել մանրացված շոկոլադը և կարագը: Խառնել, որպեսզի լինի միասեռ: Այնուհետև զգուշությամբ քսել թխվածքի վրա: